Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −2°
  • Երևան−2°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−4°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 08:21

Մի մունդռիկ մի բան տարածի՝ ամբողջ ազգով կընկնենք ցնցումների մեջ․ Քոչարյան

Դուք ձեզ դրեք հակառակորդի տեղը։ Կասեք՝ հրաշալի է, վաղն էլ մի ուրիշ դիրքում կնստեմ, մի ուրիշ մունդռիկ մի բան կտարածի, ու մենք բոլորս կընկնենք ցնցումների մեջ։ ԱԱԾ-ն իր հերթին պետք է որոշի նման ապատեղեկատվության տարածման տրամաբանությունը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ դա կարդացողներից մեկը կարող է լինել ծառայողներից մեկի ծնողը, կսկսեն բոլորն իրար զանգել, անհանգստանալ։ Ի վերջո՝ պատերազմ է, ձեզ թվում է ավարտվե՞ց․ հրադադար է։

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանական ստորաբաժանումները հատել են Սյունիքի հայկական սահմանը և հասել դեպի Վերիշեն, իսկ Իշխանասարում մարտեր են ընթանում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց նաեւ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Ադրբեջանական զորքերը հատեցին Հայաստանի պետական ​​սահմանը Իշխանասար հատվածում և 3 կիլոմետր առաջ շարժվեցին դեպի Վերիշեն բնակավայր: Այս պահին բանակցություններ են ընթանում»,- ասաց նա:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց Իշխանասար հատվածում դեպի Վերիշեն գյուղ առաջխաղացման մասին տեղեկությունները:

«Մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զորքերը «սահմանները պարզելու» պատրվակով փորձեցին որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում:

Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինուժը դադարեցրել է աշխատանքը: Այս պահին բանակցություններ են տարվում իրավիճակը մեղմելու ուղղությամբ: Իշխանասարի ուղղությամբ մարտերի մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Իրավիճակի նման զարգացման դեպքում Պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ: Մենք ձեզ հորդորում ենք զերծ մնալ չստուգված տեղեկատվություն հրապարակելուց», — ասված է ՊՆ հայտարարության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+