Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:39

Հաջորդ փուլով իրական խոչընդոտներ կստեղծենք արու զավակներին ՀՀ-ից հանելու ծնողների ցանկությունների համար․ Ա․ Քոչարյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազգային ժողովում այսօր քննարկում են Զինծառայությունից խուսափածների համաներման օրինագիծը։  Հիշեցնենք, որ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրինագծով նախատեսվող փոփոխությամբ զինծառայությունից փուսափածների համաներման հնարավոր շահառուների շրջանակն ընդլայնվելու է:

Հարակից զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այս նախագծով հայրենիքից հեռացած երիտասարդներին  հնարավորություն է ընձեռվում վերադառնալ հայրենիք ու ներդրում ունենալ երկրի տարբեր ոլորտների զարգացման համար։ 

«Համաներումը հետպատերազյան մեր կարիքների համար շատ կարևոր է։ Մենք կավարտենք այս փուլը և դրանից հետո կանցնենք այն փուլին, որով իրական խոչընդոտներ կստեղծենք արու զավակներին Հայաստանից հանելու ծնողների ցանկությունների համար»,-ասաց նա՝ կոչ անելով բոլորին կողմ քվեարկել նախագծին։ 

«Վերջին շրջանում պատերազմ անցած մեր զինվորների ծնողները միավորվել են ու առաջարկներ են ներկայացնում իրենց երեխաների հետ կապված հետագա ծառայության ընթացքի վերաբերյալ։ Երեկ էլ ինձ մոտ էին ծնողները։ Նրանք ողջունել են համաներման նախագիծը՝ նշելով, որ այն մեր երկրի կարողությունները կավելացնի։ Միևնույն ժամանակ ասում են՝ կարելի է պատերազմ անցած մեր զինվորներին ինչ-որ ձևով խրախուսելու մեխանիզմ գտնել։ Այդ գաղափարը ինձ համար ընդունելի է»,-ասաց նա՝ նշելով, որ հանձնաժողովում կմտածեն 44-օրյա պատերազմի մասնակիցներին խրախուսելու մեխանիզմներ գտնելու համար։ 

Նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ այսօրվա՝ մայիսի 4-ի դրությամբ 5433 անձ է հետախուզման մեջ գտնվում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+