Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:38

Մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն է ցուցաբերվել Արցախին. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար

Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Արցախին։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար, տիկին Նիկոլա Ստանիշի ելույթը: 

Նա ելույթ է ունեցել «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով  համաժողովի բացմանը։

«Արցախում՝ 50 տեղական և միջազգային գործընկերների հետ, ամբողջությամբ իրականացվել կամ ընթացքում է ընդհանուր առմամբ 75  մարդասիրական ծրագիր»,-հայտնել է Ստանիշը։

Այդ ծրագրերից մասնավորապես 45-ն արդեն ավարտվել  է, իսկ 30-նն ընթացքում է։

«Ավրորան՝ Արցախին»  նախագծի շրջանակում իրականացվել են ենթակառուցվածքների, առողջապահական, հրետակոծված կրթօջախների վերականգնման, պատերազմից տուժածներին կացարանով ապահովելու և բնակարանների վերանորոգման աջակցության ծրագրեր։ Դրանցից մասնավորապես  46-ն անհապաղ մարդասիրական օգնության նախագիծ է եղել, 16-ը՝ սոցիալական և ձեռնարկատիրական զարգացման, 13-ը՝ ենթակառուցվածքների վերականգնման նախագծեր։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով  համաժողովի քննարկումները կբարձրացնեն աջակցության ծրագրերի համադրման, հասցեականության ու արդյունավետության մակարդակը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+