Ապրիլի 29-30-ը Թաթարստանի մայրաքաղաք Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հինգշաբթի տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, իսկ ընդլայնված նիստը՝ ուրբաթ օրը:
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու ներքին շուկայի գործունեությանը, մաքսային և սակագների կարգավորմանը, ինչպես նաև տիեզերական հետազոտությունների ոլորտում համագործակցության հեռանկարներին:
Բացի այդ, կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ոլորտները մինչեւ 2025 թվականը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







