Այսօր՝ ապրիլի 28-ին, Արագածոտնի մարզում, ժամը 07։43-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել են ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջները, մարելով երրորդ փակուղու 1-ին տան 1-ին հարկում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կիսայրված՝ մասամբ մոխրացած քաղաքացին նույն տան բնակիչ 48-ամյա Գագիկ Բ․-ն էր։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը ոստիկանության նախկին ծառայող էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







