ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ՉԻնաստանի դեսպանի հետ. տեղեկանում ենք նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՉԺՀ-ին Չինաստանի Կոմունիստական կուսակցության հարյուրամյակի կապակցությամբ, բարձր է գնահատել երկրում COVID-19-ի տարածումը, տնտեսական ու սոցիալական զարգացումը վերահսկելու ջանքերը համակարգելու գործում նշանակալի ռազմավարական ձեռքբերումները:
Սերժ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել Չինաստանի կառավարությանը տրամադրած աջակցության և Հայաստանի հետ բարեկամական քաղաքականություն վարելու պատրաստակամության համար, ինչպես նաև միջկուսակցական փոխանակումների և համագործակցությանը շարունականության ամրապնդումը Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ:
Ֆան Յունը նշել է, որ 2021 թվականին նշվում է Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-ամյակը, որը պատրաստ է շարունակել միջկուսակցական փոխանակումները և համագործակցությունը աշխարհի տարբեր բարեկամական կուսակցությունների հետ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



