Պակիստանի ԱԳ նախարար Մահմուդ Քուրեշին պաշտպանել է Թուրքիայի դիրքորոշումը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։
Ինչպես հաղորդում է «Անադոլու»-ն, վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրները, այդ մասին դիվանագետն ասել է Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին հայտարարել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին։
Անկարան կտրուկ է արձագանքել ԱՄՆ նախագահի հայտարարությանը։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան լիովին մերժում է Բայդենի հայտարարությունը, իսկ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր կոմյունիկեում նշել է, որ այդ հայտարարությունը վնաս կհասցնի երկու երկրների միջև «վստահությանն ու բարեկամությանը»:
Թուրքիայի ԱԳՆ է կանչվել նաև Անկարայում ԱՄՆ դեսպանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







