Ամեն ինչ անում ենք, որ Ադրբեջանի հայտարարությունները չկարողանան իրականություն դառնալ: Այսօր ամրապնդված են Հայաստանի սահմանները: Արցախում ևս ամեն ինչ արվում է, որ ապահովենք ռազմական անվտանագությունը: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական ԶՈւ-երի կողմից արձակված կրակոցներին՝ նաև Սյունիքի ուղղությամբ:
Անդրադառնալով դիրքերի ուղղությամբ կրակելու դեպքերի վերաբերյալ տեղեկություններին՝ նա շեշտեց.
«Կրակոցներ կան, բայց դրանք նպատակաուղղված չեն. դա վառ ապացույց է, որ մենք չորս ամիս է՝ չենք ունեցել հակառակորդի կրակոց և վիրավորներ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







