Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատ է արձակվել։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ Մենուա Հովսեփյանին նաև մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով և խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Մեր հարցին ի պատասխան փաստաբանն ասաց, որ բողոքարկել են մեղադրանքը, քանի որ այն անհիմն է։
Հիշեցնենք, որ երեկ փոխքաղաքապետին բերման են ենթարկել ՀՀ քննչական կոմիտե։
Մենուա Հովսեփյանը նախօրեին այլ քաղաքացիների հետ մասնակցել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







