Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:21

Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է ազատել հայ ռազմագերիներին և մինչ օրս հերքում է նրանց գոյությունը. Ենգիբարյան

Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Վիկտոր Ենգիբարյանի ելույթը վեհաժողովի նիստում

Հարգելի նախագահող,

հարգելի գործընկերներ,

նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին զեկույցների համար եւ նշել, որ ինձ համար պատիվ է ուղերձ հղել այս հարգելի լսարանին:

Նախորդ տարին չափազանց բարդ էր բոլորիս համար: Մենք ստիպված էինք պայքարել համավարակի դեմ եւ դեռ միասնական պայքար ենք մղում հաղթահարելու այն բոլոր մարտահրավերները, որոնց բախվում ենք մինչ օրս:

Դժբախտաբար, անցյալ տարի Հայաստանը ստիպված էր պայքարել երկու ճակատով. մեկը՝ անտեսանելի մահացու վարակի դեմ, իսկ մյուսը իրական պատերազմում՝ Արցախը պաշտպանելու համար:

Ադրբեջանը սանձազերծեց ագրեսիա Արցախի եւ նրա ժողովրդի նկատմամբ համավարակի ընթացքում՝ Թուրքիայի եւ Թուրքիայի աջակցությամբ օտարերկրյա ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, անտեսելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հրատապ կոչին՝ աշխարհի բոլոր անկյուններում համաշխարհային հրադադար հաստատելու եւ համամարդկային վտանգի չեզոքացման վրա կենտրոնանալու մասին:

Հակառակ միջազգային հանրության կոչերին, Ադրբեջանը, կարծես, առիթից օգտվեց:

Պատերազմն ակնհայտորեն շատ բացասական ազդեցություն ունեցավ COVID-19 դեպքերի աճի վրա: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատերազմը հանգեցրեց ակտիվ դեպքերի աճի մինչեւ 400%, ինչը 5 անգամ գերազանցում է պատերազմից առաջ եղած արդյունքները: Չափազանց խոսուն է, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցի վրա օգտագործեց գերճշգրիտ բալիստիկ հրթիռներ:

Ադրբեջանը միշտ ունեցել է ցեղասպան եւ ֆաշիստական գաղափարախոսություն եւհայտնի է մարդու իրավունքների վատ ցուցանիշներով, նույնիսկ առանց իր ռազմական հանցագործությունների եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների ընդարձակ ցուցակի: Մինչ օրս Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է պահպանել Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարության պայմանները, համաձայն որի՝ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»: Այնուամենայնիվ, Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում է ազատել հայ ռազմագերիներին եւ մինչ օրս հերքում է նրանց գոյությունը: Մենք հայցում ենք ձեր ուշադրությունը այս կապակցությամբ եւ կոչ ենք անում Եվրանեսթին հետեւել ատելության քարոզին եւ հայերի նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորման դեպքերին, ներառյալ` բարձրագույն քաղաքական մակարդակում:

Կցանկանայի շեշտել, որ մեր պատվիրակությունը գնահատում է բազմաբնույթ համագործակցությունը, եւ կարծում եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք միասին հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ:

Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին եւ Եվրանեսթ ԽՎ-ին՝ արդյունավետ համագործակցության համար եւ հավաստիացնել, որ մեր պատվիրակությունը պատրաստ է արդյունավետ եւ հուսալի համագործակցության:

Շնորհակալություն ուշադրության համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+