Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:46

Կարմիր խաչն արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին գումար է տրամադրել

ԿԽՄԿ-ն նախաձեռնել է տեղահանված արցախցիներին ուղղված ծրագրեր։ Հայկական կարմիր խաչի ընկերության և որոշ պատկան մարմինների հետ համատեղ ԿԽՄԿ-ն ֆինանսավորել է արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նա նշեց, որ նախապատվությունը հիմնականում տրվել է արցախցիներին հյուրընկալած սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, քանի որ կազմակերպության թիրախային աշխատանքներն այդ ուղղությամբ են։

«Առաջին իսկ օրից, երբ մարդիկ տեղահանվել են, կարիքների գնահատման հիման վրա մենք տարբեր տեսակի աջակցություն ենք տրամադրել՝ սկսած  հիգիենայի պարագաներից, հոգեսոցիալական աջակցությունից, տաք վերմակներից, տաքացուցիչներից․․․ Սյունիքի մարզի Գորիսի ու հարակից այլ համայնքների մանկապարտեզներում բնակեցված քաղաքացիների համար մեր ինժեներները վերանորոգել են սանհանգույցները, որպեսզի տաք ջրի հասանելիություն ունենան»,- ասաց Ամատունին։

Կազմակերպության խոսնակը նաև պատմեց, որ տեղահանված դպրոցական տարիքի երեխաները ստացել են գրենական պիտույքներ, դպրոցական պարագաներ, պլանշետներ, որպեսզի իրացնեն իրենց կրթության իրավունքը։

ԿԽ միջազգային կազմակերպության դիմումը դոնոր համայնքին 9,7 մլն շվեյցարական ֆրանկին համապատասխան գումար է եղել (10 մլն ԱՄՆ դոլարից ավել), որն ստացել են տարբեր դոնոր պետություններից՝ հատկացնելով ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի նմանատիպ ծրագերի իրականացմանը։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+