Ղրիմում կանխվել է ահաբեկչություն. ձերբակալվել է երկու իսլամիստ, որոնք պատրաստվում էին պայթյուն կազմակերպել Սիմֆերոպոլի ուսումնական հաստատություններից մեկում, այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ղրիմի Հանրապետությունում ահաբեկչություն է կանխվել․ ձերբակալվել է ՌԴ 2 քաղաքացի՝ 1992 և 1999 թվականների ծնված, որոնք հանդիսանում են ՌԴ-ում արգելված «Հայաթ Թահրիր աշ Շամ» միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Օպերատիվ տվյալների համաձայն՝ նրանք նախապատրաստել էին զինված հարձակում «Սիմֆերոպոլ քաղաքի ուսումնական հաստատություններից մեկի վրա»՝ օգտագործելով ինքնաշեն ռումբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



