Վերջին շրջանում Հայաստանում հաճախակիացել են բանկային քարտապանների նկատմամբ խարդախությունների դեպքերը: Կիբերհանցագործներն օգտագործում են մեսենջերներ՝ տարբեր բանկերի հաճախորդների հետ կապ հաստատելու համար:
Հայաստանում Viber-ի կողմից արգելափակվել է խարդախության տարրեր պարունակող ավելի քան 1200 հաշիվ։ Հանցագործները զանգահարում կամ գրում են օգտատերերին բանկային կեղծ հաշիվներից և ներկայանում են որպես տվյալ բանկի աշխատակից։
Հանցագործները հաղորդակցման միջոցով փորձում են օգտատերերից տարբեր պատրվակներով տեղեկատվություն ստանալ բանկային քարտի տվյալների վերաբերյալ: Viber-ը հիշեցնում է, որ մեսենջերներով օգտատերերը չպետք է որևէ մեկին փոխանցեն
— բանկային քարտի տվյալները՝ հաշվեհամարը, վավերականության ժամկետը, CVV- ծածկագիրը,
— որևէ PIN կոդ,
— ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը,
— 3D Secure համակարգի գաղտնաբառը,
— SMS գաղտնաբառը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







