Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:58

Շուշիի անկման շատ մութ կողմեր կան, որոնք դեռ կպարզվեն. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Կոմանդոսի մահը մեծ կորուստ է ոչ միայն իր ընտանիքի ու հարազատների, այլև հայ ժողովրդի համար:  Այս մասին Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի  Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Կարծում եմ՝ Կոմանդոսի հոգին միշտ վառ է լինելու և միշտ ջերմացնելու է մեր մատաղ սերնդին։ Նա Շուշիի ազատագրման խորհուրդն է հանդիսանում։ Նա ինձ հարազատ անձնավորություններից մեկն է։ Քանի կա սերունդը, մեր կռվող մարտական ընկերները, մեր բանակը, նրա հիշատակը միշտ վառ է մնալու»,- նշեց նախկին նախարարը։ 

Խոսելով  Շուշիի օպերացիայի մասին՝ Ս. Օնանյանը նշեց, որ Շուշիի ազատագրման օպերացիան այն ժամանակ իրականացվել է ռազմական արվեստի պահանջներին համաձայն:

«Սկսած կազմակերպման հարցերից, տեղանքի ուսումնասիրում, հետախուզություն, ղեկավարում, փոխգործակցության կազմակերպում, համակողմանի ապահովման միջոցառումներ։ Սա է հանդիսացել այն գրավականը, որ հաղթանակ է բերել։ Իհարկե, հաղթանակի մյուս գրավականը մեր հրամանատարների և նրանց զինվորների, ենթակաների անձնուրացությունն է։ Այն ժամանակ մեր հրամանատարներն ու զինվորները կարողացան մագլցել այդ ժայռերն ի վեր և ազատագրել Շուշի քաղաքը։ Հիմա ափսոսանք ենք մենք ապրում, շատ թերություններ  են եղել: Շուշիի անկման  շատ մութ կողմեր կան, որոնք դեռ կպարզվեն»-ասաց Սեյրան Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+