Այսօր լրագրողների հետ զրույցում Վազգեն Մանուկյանն անդրադարձել է երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը: Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Արմեն Գրիգորյանն անդրադարձել էր հարցին, թե արդյոք Թուրքիան թշնամի պետություն է Հայաստանի համար: Նա նշել էր, որ Հայաստանը պետք է շտկի իր մոտեցումն այս հարցում։
«Դրա մեջ անհեթեթություն կա․ առհասարակ Թուրքիայի հետ մենք բարդ հարաբերություններ ենք ունեցել և՛ նախկինում, և՛ այժմ։ Իսկ այժմ անգամ պատերազմը չի ավարտվել: Այն ինչ կա, զինադադար է և դրանից առաջ Թուրքիան մեր դեմ որպես թշնամի է եղել, և դրանից հետո իր մոտ բարեկամության գնալն ուղղակի անհեթեթություն է»,-ասաց նա:
Դիտարկմանը՝ միգուցե այդ հարցում կոմունիկացիաների բացումն ինչ-որ բան փոխի, Վազգեն Մանուկյանն արձագանքեց.
«Կոմունիկացիները կբացվեն այնքանով, ինչքանով դա կուզենան Ադրբեջանը կամ Թուրքիան, դա լիովին իրենց ձեռքում է»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







