Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մարտի 24-ին ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազատ հայրենիք- ՔՄԴ», «Միասնական հայրենիք» խմբակցությունները հանդիպել են ԱՀ ՄԻՊ թեկնածու Գեղամ Ստեփանյանի հետ:
Խոսելով ՄԻՊ պաշտոնում ընտրվելու դեպքում իր անելիքների մասին՝ Գեղամ Ստեփանյանը առանձնացրել է աշխատանքի հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրողություններում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործառույթներին, մասնավորապես՝ ռազմական հանցագործությունների վերհանման ուղղությամբ փաստահավաք գործունեությանը:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ՄԻՊ թեկնածուն անդրադարձել է գրասենյակի աշխատանքների բարելավման, ՀՀ ՄԻՊ և ՄԻԵԴ հետ համագործակցության և համատեղ ծրագրերին:
«Արդարություն» խմբակցության հանդիպումը ՄԻՊ թեկնածուի հետ հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին՝ ժամը 10:00-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







