Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 20:52

Մամուլի տեսություն․ «Իմ քայլում» նախընտրական հրմշտոց է սկսվել, Արցախում 68 հազարական դրամները չեն ստացել

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապարանի քաղաքապետ, «Գնթունիկ»-ի սեփականատեր Կարեն Եղիազարյանը այնքան էլ չի հավատում, որ Հայաստանում հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եղիազարյանն ասում է, որ արտահերթ ընտրություններին իր մասնակցության մասին կխոսի միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան հայտարարությունից հետո: Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը ընտրություններին մասնակցի «Հայրենիք» կուսակցության ցուցակով, Եղիազարյանը ասում է. «Բացառված բաների մասին եք խոսում: Չի կարող նման բան լինել»: Կլինի նման բան, թե ոչ՝ մենք հաստատապես կիմանանք միայն ընտրությունների ժամանակ»: 

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունում նախընտրական հրմշտոց է, ցուցակի բարձր հորիզոնականներում հայտնվելու մրցապայքարն սկսված է։ «Եկել է Նիկոլ Փաշինյանի կողքից քայլելու, նրա պոստերն առաջինը լայքելու, նրան եւ նրա տիկնոջը հրապարակային պաշտպանելու ժամանակը»,- ասաց մեր աղբյուրը։ Մենք տեղեկացանք, որ խմբակցությունում բուռն քննարկում է ծավալվել, թե ինչու էին շաբաթ օրը Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում Փաշինյանին ուղեկցում ոչ միայն կառավարության անդամները, որոնք, ինչպես ասացին, վարչապետի հորդորով են նրա հետ մարզեր այցելել, այլեւ իմքայլական որոշ պատգամավորներ, որոնք ռեյտինգայինով չեն ընտրվել Արագածոտնի մարզից։ Իշխանական պատգամավորները փորձել են հասկանալ՝ Նիկոլ Փաշինյա՞նն է հրավիրել նրանց եւ դրանով ցույց տվել ապագա ցուցակի իր տարբերակը, թե՞ նրանք սեփական նախաձեռնությամբ են ուղեկցել վարչապետին»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. ավտոմեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, անհայտ անձինք գողանում են մեքենաների համարանիշները։ Ի դեպ, գողանում են մեքենայի և՚ դիմացի, և՚ հետեւի համարանիշները:

Ավելին, դրանք գողանալուց հետո հանցագործները մեքենայի դիմապակու վրա թողնում են գրություններ եւ առաջարկում Viber-ով կապ հաստատել իրենց հետ, ապա պահանջում համարանիշների վերադարձի դիմաց կլորիկ գումար վճարել՝ լավ իմանալով, որ ճանապարհային ոստիկանությունը, ըստ օրենքի, միանգամից երկու պետհամարանիշները չի վերականգնում»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի կառավարությունը դեռեւս անցած տարվա դեկտեմբերին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի միջոցով հայտարարեց, որ կառավարությունը 25 միլիարդ դրամ է հատկացրել նախարարությանը՝ պատերազմի հետեւանքով առաջացած սոցիալական խնդիրները լուծելու համար, իբր գերատեսչությունն աջակցության շուրջ 15 ծրագիր է իրականացնելու, օրինակ՝ Արցախում հաշվառում ունեցող յուրաքանչյուր քաղաքացու 68 հազար դրամ է հատկացվում, եւս 15 հազար դրամ հավելավճար՝ սեփականություն չունեցողներին, սակայն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ անցել է չորս ամիս, բայց Արցախում 68 հազարական դրամները չեն ստացել։ Թե ինչու՝ պատգամավորին հայտնի չէ, ենթադրում է, որ ՀՀ կառավարությունը գումարը չի տրամադրել»։

«168 ժամ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե իշխող քաղաքական թիմն ընտրություններին կմասնակցի Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Սա, իհարկե, կանխատեսելի էր ոչ միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն իրենից բացի՝ որևէ այլ դեմք չի հանդուրժում, այլ, որովհետև գործնականում, նրանից բացի, իշխանությունը չունի այլ դեմքեր ընդհանրապես։ Սակայն, եթե դեմքի հարցն իշխանությունը համարում է լուծված, ապա խիստ կասկածելի է «քաղաքական թիմ» կոչվածների պարագան։ Միամտություն կլինի կարծել, թե Նիկոլ Փաշինյանն ընտրությունների կգնա բոլոր հնարավոր մեթոդներով վարկաբեկված 88 հոգանոց իր խորհրդարանական խմբակցությամբ, որոնց նրա կուսակցական խոսնակն արդարացիորեն համեմատել էր Նիկոլ Փաշինյանի ուսապարկի հետ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+