ԱԻ պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի սակրավորները Ասկերան քաղաքում, նույն շրջանի Լուսաձոր, Հովսեփավան և Բերքաձոր գյուղերի տարածքներում կիրականացնեն ինժեներահետախուզական աշխատանքներ՝ չպայթած զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով: Ամենայն հավանականությամբ կլինեն պայթյուններ:
Այս մասին հայտնել է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն՝ հորդորելով խուճապի չմատնվել:
Կարճ հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







