Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+10°
  • Կապան+11°
  • Սևան+5°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:00

Մամուլի տեսություն․ Տոնոյանը՝ Փաշինյանի մրցակից, բունտ՝ ԱԳՆ-ում, անգործության մատնված նախաքննական մարմիններ

Մամուլի տեսություն․ Տոնոյանը՝ Փաշինյանի մրցակից, բունտ՝ ԱԳՆ-ում, անգործության մատնված նախաքննական մարմիններ

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանին համոզում է վերադառնալ Արցախ և դառնալ Արայիկ Հարությունյանի իշխանության այլընտրանքը, սակայն Արցախում վստահ են, որ Բաբայանն այլևս չունի այդ շանսը, քանի որ անգամ իր կուսակցության շարքայիններն են նրանից հիասթափվել, քանզի Արցախում խոսում են այն մասին, որ 44-օրյա պատերազմի և պարտության մեջ Բաբայանն էլ իր դերակատարումն է ունեցել։

Հատկապես շատ է քննարկվում Փաշինյանի և նրա կնոջ հետ համատեղ ծրագրված ու տապալված արկածախնդիր օպերացիան, և Կամանդույուշչին այլևս նախկին վարկանիշը չունի իր հայրենի հողում»։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գրեթե բոլոր նախաքննական մարմինները մատնվել են անգործության: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փաստաբանները չեն պատրաստվում լռել, և չի բացառվում, որ առաջիկայում բարձրաձայնեն, թե որ քրեական գործով ինչ գործընթացներ են տեղի ունենում, կամ ինչ անգործություն է դրսևորվում:

Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ բոլոր այն քրեական գործերը, որոնք վերաբերում են նախկին և ներկա պաշտոնյաներին և աղմկահարույց են համարվում, դոփում են տեղում, և արդեն երկար ամիսներ է, ինչ որևէ քննչական գործողություն չի իրականացվում»։

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԳՆ-ում լարված իրավիճակ է, բունտ է հասունանում՝ կապված դեսպանների նշանակումների հետ: Այս պահին կռվախնձորը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնն է, որին հավակնում էր մի քանի բարձրաստիճան դիվանագետ: Ըստ ԱԳՆ աղբյուրների, ամենահավանական թեկնածուն Վարուժան Ներսիսյանն է, ում հետ են կանչելու Վաշինգտոնից՝ Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու համար: Դիվանագետները դեմ են, որ Ներսիսյանը նշանակվի, ասում են, որ դրանով խախտվում է դեսպանների ռոտացիայի սկզբունքը, և մեղադրում են Մակունցին, որն ԱԳՆ-ում ամեն ինչ խառնել է իրար»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո Դավիթ Տոնոյանին պաշտոնանկ անելու որոշումը հասունացել է դեռևս պատերազմի կեսերին, բայց՝ բոլորովին այլ պատճառներով։ Մեզ պատմեցին, որ երբ հայկական կողմը հայտարարեց, որ խոցել է ադրբեջանական Գյանջայի օդանավակայանը, իսկ ավելի ուշ պարզվեց, որ բնակելի թաղամաս է թիրախավորվել, ու աղմուկ բարձրացավ, ռուսական ռազմական ղեկավարությունը վրդովվել է, որ, նախ, դա իրենց հետ չեն համաձայնեցրել, և երկրորդ՝ խաղաղ բնակչությանը խոցելը միջազգային հարթակներում դիտարկվել է որպես ագրեսորի քայլ, և ՌԴ իշխանությունները դադարեցրել են զենքի մատակարարումը։

Պատերազմի ամենաթեժ պահին զենքի մատակարարման դադարեցումը մեր ռազմավարական գործընկերոջ կողմից ծանր հարված է եղել, և միայն Դավիթ Տոնոյանի անձնական ջանքերի շնորհիվ են վերականգնվել այդ հարաբերությունները։ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել իր պաշտոնակից Շոյգույի հետ, և զենք-զինամթերքի մատակարարումը վերսկսվել է։ Սակայն, այս միջադեպը Դավիթ Տոնոյանի համար դարձել է ճակատագրական, քանի որ այդ շրջանում ռուսական մամուլում հրապարակումներ եղան, որ եթե Փաշինյանը կատարի ՌԴ իշխանությունների պահանջը՝ հրաժարական տա և իշխանությունը փոխանցի Տոնոյանին, պատերազմը կդադարեցվի։ Այդ հրապարակումներից հետո Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին սկսել է դիտել որպես լուրջ մրցակից և թիմին հրահանգել է թիրախավորել նրան»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Հայաստանում գործարկվել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ARPI կենտրոնըՆոյեմբերի 22
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+