ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը տեսաուղերձ է հղել մարտի 16-ից ՀՀ-ում մեկնարկած մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին։
«Զորավարժություններին ընդգրկված զորամասերը և ստորաբաժանումները կարգադրական կարգով բերվում են մարտական համապատաստախան աստիճանների ու դուրս բերվում զորավարժությունների անցկացման շրջաններ։ Ծավալվել են Զինված ուժերի զորամիավորումների ու զորատեսակների կառավարման կետերը, որտեղ իրականացվում են մարտավարական զորավարժությունների, ինչպես նաև ստորաբաժանումների մարզումների նախապատրաաստական աշխատանքներ»,-նշել է Է․ Ասրյանը։
Խոսելով զորավարժությունների նպատակների մասին՝ նա հավելել է․ «Զորավարժությունների նպատակներից է ստուգել զորամասերի և ստորաբաժանումների մարտունակությունը, հատկապես բարդ իրավիճակային պայմաններում գործելու ունակությունները»։
Մանրամասները՝ տեսանյութում.
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







