Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախում այցելել են Դադիվանքի և Ամարասի հնագույն վանական համալիրներ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ հայ ուխտավորները անարգել մտել են համալիրի տարածք:
«Դադիվանքը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն քրիստոնեական կառույցներից է և գտնվում է Քարվաճառի տարածքում, որը, եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,- հավելում է ՌԴ ՊՆ-ն։
«Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության զինծառայողները թույլ են տալիս ուխտավորներին անարգել համալիրի տարածք մտնել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







