Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ընտրվեց Գոռ Պատվականի Վարդանյանը: Այս մասին Facebook-ի էջում գրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը:
«Շնորհավորում եմ բոլոր պոլիտեխնիկցիներին, մենք կունենանք մեր երազանքների Պոլիտեխնիկը»,- գրել է Հարությունյանը:
Նշենք, որ սա ռեկտորի ընտրության երկրորդ փուլն էր։
Հիշեցնենք, որ առաջին փուլում թեկնածուներից Նորայր Հարությունյանը կողմ ձայներ չէր ստացել, Դավիթ Ղազարյանի օգտին քվեարկել էր 1 մարդ, Ամալյա Մխիթարյանը ստացել էր 13, իսկ Գոռ Վարդանյանը՝ 16 կողմ ձայն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







