Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու նախկին բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը տեղեկացրել են, որ շարունակում են միասին լինել: Այս մասին հայտնում է CNN-ը։
Զույգն այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ համացանցում սկսել են լուրեր շրջանառվել նրանց բաժանման մասին։
Տեղեկություններ էին տարածվում, որ վերջին տարվա ընթացքում զույգը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մի քանի անգամ հետաձգել է ամուսնությունը: Նշվում էր, որ հարաբերությունները խզելու իրական պատճառն Ալեքսի անհավատարմությունն է:
Հիշեցնենք, որ աստղային զույգը միասին է 2017 թվականից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







