Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:34

Անհրաժեշտ է կանոնավոր զորքերի զորավարժությունների անցկացմանը ներգրավել նաև պահեստազորայիններին. Տիգրան Աբրահամյան

Անհրաժեշտ է կանոնավոր զորքերի զորավարժությունների անցկացմանը ներգրավել նաև պահեստազորայիններին. Տիգրան Աբրահամյան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Մի քանի անգամ առիթ ունեցել եմ առաջարկել Պաշտպանության նախարարությանը, ԶՈՒ Գլխավոր շտաբին, որպեսզի Հայաստանում և Արցախում անցկացվող զորավարժություններին մասնակից դարձնեն նաև պահեստազորայիններին։

Բայց սա այն հարցերից է, որի բարձրաձայնումը ինձ երբեք չի հոգնեցնում։

Քանի որ ՀՀ ԶՈՒ պատրաստության 2021թ. առաջին կիսամյակի պլանի համաձայն, մարտի 16-ից 20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, ապա թեմային ևս մեկ անգամ կանդրադառնամ։

Նույնիսկ նախնական վերլուծությունները ցույց են տալիս, որ վերջին պատերազմում մեր հիմնական խնդիրներից մեկը կանոնավոր զորքերի և պահեստազորայինների/կամավորական ջոկատների ոչ ներդաշնակ գործողություններն էին։

Դեռ չեմ խոսում պատերազմի դեպքում կանոնավոր ստորաբաժանումների լրակազմերի մասին։

ԶՈՒ պատրաստության պլանում անհրաժեշտ է կանոնավոր զորքերի մարտավարական պարապմունքներին, հրաձգությանը, զորավարժությունների անցկացմանը ներգրավել նաև պահեստազորայիններին/կամավորական ջոկատներին։

Կամավորական ջոկատներ ասելով, այս դեպքում նկատի ունեմ դեռ 90-ականներից ձևավորված, սակայն արդեն ինստիտուցիոնալ բնույթ կրող խմբերին՝ Դաշնակցության, Սև հովազներ և այլն։

Ի դեպ, որքան տեղյակ եմ, նրանցից որոշները, պատերազմի ավարտից հետո էլ շարունակում են մարտական հերթապահություն կրել, մի մասը՝ այն իրականացնում էին նաև պատերազմից առաջ։

Նույնիսկ ոչ մասնագիտական շրջանակներին էլ արդեն պարզ է, որ առանց լուրջ, փորձառու, մարտական պահեստազորի պատերազմում հաղթելու հնարավորություն չի լինելու։

Իսկ դա նշանակում է, որ զինված ուժերի պատրաստության, մարտունակության բարձրացման ցանկացած միջոցառման պետք է մասնակից լինեն նաև պահեստազորայինները։

Այլ տարբերակ չունենք էլ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+