Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:34

Պաշտոնից ազատվելով նա չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից. Բաբայանը՝ Գալստյանի մասին

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ տեղեկացա, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Այս անձն իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել տասնյակ կոպիտ իրավախախտումներ, որոնց մասին պարբերաբար տեղեկացրել եմ բոլորիդ։ Նշանակման հենց առաջին օրերից ոտնակոխ անելով Սահմանադրությունն ու բազմաթիվ օրենքներ՝ նա ապօրինի եղանակով աշխատանքից ազատել էր շուրջ 90 պետական ծառայողների, որոնց մեծ մասը դատարանների միջոցով հետագայում պետական բյուջեից փոխհատուցումներ ստացան։

Այս անձի ապօրինությունների վերաբերյալ մարտի 6-ին հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, որին, սակայայն, մինչ օրս դատախազությունը չի արձագանքել։ Այն հանգամանքը, որ գլխավոր դատախազն ամենաքաղաքականացված պաշտոնյաներից մեկն է մեր երկրում, փաստված է վաղուց։ Ուստի չեմ հավատում, թե այնքան դուխ կունենա, որ կկարողանա օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Իսկ հաղորդում ներկայացնելը համարեցի անհրաժեշտություն, որպեսզի հեղափոխությունից հետո հաջորդ իշխանությունը կարողանա պատասխանատվության ենթարկել հանցավոր անգործություն թույլ տված պաշտոնյաներին։

Հ.Գ. Տիգրան Գալստյանին անհրաժեշտ է տեղեկացնել, որ պաշտոնից ազատվելով նա չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+