Բաղրամյան պողոտայում սկսվեց «Հայրենիքի փրկության շարժման» հերթական հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջով:
Հիշեցնենք, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ վատթարացավ այն բանից հետո, երբ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը: Վարչապետն այս հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ:
Օնիկ Գասպարյանը մարտի 10-ի իր ուղերձում հակասահմանադրական է անվանել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրեն հեռացնելու մասին վարչապետի հայտարարությունը: Նա նշել է, որ արդեն դիմել է Վարչական դատարան՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի իր պահանջը մնում է ուժի մեջ:
Ավելի ուշ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությունը միացավ Օնիկ Գասպարյանի ուղերձին:
Ի դեպ, վարչապետն այսօր Նախագահին է ներկայացրել Արտակ Դավթյանին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու առաջարկ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







