«Դուք ինձ խանգարում եք»,- այսպես արձագանքեց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը լրագրողի հարցին, թե արդյոք ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ համարո՞ւմ է։
Նախարարն ասաց, որ այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, և որևէ հարցի չի պատասխանելու։
Նշենք, որ մարտի 5-ը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Այսօր ՊՆ նախարարն ու տեղակալները, ԵԿՄ-ն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետի հիշատակին։
Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության հրաժարականը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







