Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսալեզու «L’Orient-Le Jour» թերթին՝ խոսելով Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի մասին։
Ըստ Պաշտպանի՝ նա քաղաքացիական գերի է և պետք է անհապաղ ազատ արձակվի։
Սոցիալական ցանցերում Մարալի ընտանիքը տարածում է #FreeMaral հեշթեգը՝ հուսալով, որ լրատվամիջոցների լուսաբանումը կկանխի Ադրբեջանի կառավարության կտրուկ քայլերը:
Ադրբեջանական կողմից, առանց ապացույցների, գրառումներ են շրջանառվում, որոնցում Նաջարյանը ներկայացվում է որպես հանցագործ: «Տեղեկատվությունն ակնհայտորեն ամբողջովին կեղծ է և հակասում է մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին: Այս մեղադրանքների նպատակն է արհեստականորեն դանդաղեցնել գործընթացը՝ դատական գործընթացի չարաշահման միջոցով մեր ռազմագերիներին և պատանդներին որպես ահաբեկիչներ կամ հանցագործներ ներկայացնելով»,- ասել է Արման Թաթոյանը:
Առայժմ Լիբանանի իշխանությունները հրապարակավ չեն մեկնաբանել Մարալ Նաջարյանի գործը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







