Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:58

Ալգորիթմներ, որոնք թույլ կտան պաշտպանվել ԱԹՍ-ներից․ ՀՀ և ՌԴ գիտնականների նորարարական հետազոտությունները

ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ու Սամարայի Ս. Պ. Կորոլյովի անվան ազգային հետազոտական համալսարանի գիտահետազոտական խմբերը համատեղ մշակելու են նոր միասնական ծրագրակազմ, որը թույլ կտա դաշտային պայմաններում ինքնավար կերպով վերլուծել արբանյակներից կամ անօդաչու թռչող սարքերից ստացված թվային պատկերները՝ առանց մարդու միջամտության և առանց ցամաքային համակարգչային սարքավորումների, նեյրոնային ցանցերի ու տվյալների բազաների ներգրավման: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

«Պատկերների տեքստուրային հատկությունների հետ համաձայնեցված ինֆորմատիվ հայտանիշների հավաքակազմի ձևավորման արդյունավետ հաշվողական ընթացակարգերի կառուցում» գիտահետազոտական ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարին և ֆինանսավորման է երաշխավորվել «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ-ՀՀՌՀ-2020» միջազգային մրցույթի արդյունքում, որն իրականացվել է Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի (РФФИ) համատեղ ծրագրերի աջակցությամբ: 

Հետազոտության արդյունքում նպատակ ունենք տեքստուրաների համապարփակ մաթեմատիկական նկարագրության շնորհիվ մշակել ալգորիթմներ, որոնք թույլ կտան ապահովել թռչող սարքերից, արբանյակներից ստացված պատկերների վերլուծությունը ոչ թե այլ պատկերների հետ համեմատության, նեյրոնային ցանցերի և բարդ դասակարգիչների միջոցով, ինչպես դա արվում է ներկայում, այլ տվյալ պատկերի տեքստուրայի ինքնավար ճանաչման և դասակարգման հիման վրա»,- ասել է ծրագրի հայկական կողմի ղեկավար, պրոֆեսոր Մարիամ Հարությունյանը:

Հայ-ռուսական համագործակցությունը տվյալ ոլորտում թույլ է տալիս կատարել աշխատանքի արդյունավետ համաձայնեցում` արբանյակային և տիեզերական հիպերսպեկտրային տեխնոլոգիաների ոլորտում առկա հսկայական տվյալների բազաները հասանելի դարձնելով հայ գիտնականների համար:  Ծրագրի ռուսաստանյան կողմի հաղորդմամբ` երկկողմ համագործակցության արդյունքում ակնկալվող լուծումը լուրջ նախադրյալներ է ստեղծում թեթև անօդաչու թռչող սարքերի վրա տեղակայվող շարժական հիպերսպեկտրաչափերի ստեղծման համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+