Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ՀՀ ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետի ազատման դիմումը ՍԴ ուղարկելուն: Նախագահը լսեց մեր տեսակետները և ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի: Այս մասին լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգմավոր Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



