ԱԺ-ն ընդունեց «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» հայտարարության նախագիծը:
Նշենք, որ հայտարարության նախագիծը ԱԺ-ում քննարկել էին երեկ՝ փակ նիստում:
Հայտարարությամբ Հայաստանի խորհրդարանը կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, միջազգային հանրությանը, միջազգային ու տարածաշրջանային իրավապաշատպան կազմակերպություններին խստորեն դատապարտել Ադրբեջանի վարքագիծը:
Հավելենք, որ հայտարարության հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը եւ Վարդան Աթաբեկյանը:
Հայտարարության նախագծի հեղինակների նպատակն է խորհրդարանական երկրի թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի կողմից դատապարտել Ադրբեջանի պահվածքը, ինչպես նաեւ միջազգային կառույցների, միջազգային հանրության ու իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձման մարդասիրական գործընթացը կյանքի կոչելուն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







