Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:52

Փորձել են պետությունից հափշտակել 3 միլիոն 270 հազար դրամ․ ՔՈԳՎ ծառայողների նոր բացահայտումը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ «Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միություն» հասարակական կազմակերպության նախագահն ու 16 անդամներ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, համաձայնության գալով միմյանց հետ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում ռազմական գործողություններին մասնակցած անձանց Հայաստանի Կառավարության կողմից նախատեսված համապատասխան ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով, հասարակական կազմակերպության ձևաթղթով կազմել ու պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ են ներկայացրել հունվարի 12-ի թվագրմամբ, իրավունք վերապահող, կազմակերպության կնիքով հաստատված, բովանդակությամբ կեղծ, պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ գրություններ-միջնորդություններ և կից ցուցակներ այն մասին, թե իբր կազմակերպության 17 անդամներ մասնակցել են Արցախյան պատերազմին և որևէ ֆինանսական օգնություն կամ աջակցություն չեն ստացել։ Այդ կերպ փորձել են, չարաշահելով նշված նախարարությունների իրավասու պաշտոնատար անձանց վստահությունը, խաբեությամբ պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերի, շուրջ 3 միլիոն 270 հազար դրամ, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում:

Դեպքի առթիվ ՔՈԳՎ-ում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+