Վաղվանից՝ մարտի 1-ից, 13 նոր կոմպակտ ավտոբուսով սկսում է գործել 99 համարի երթուղին։ Այս մասին իր Facebook-ի էջում հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Երթուղին անցնելու է ՀԱԹ Բաբաջանյան փողոցից՝ քաղաքի կենտրոնով դեպի Քանաքեռ-Զեյթուն, վերջնակետը՝ Ուռուցքաբանության կենտրոն (երթուղու մանրամասն նկարագրությունը՝ լուսանկարում)։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.15-ից մինչև 23.00»,-նշել է նա՝ հիշեցնելով, որ պետք է վճարել նստելիս, իսկ մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







