Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:04

Կարգավիճակի հարցը փակված է, Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել․ Դավիթ Բաբայան

Ադրբեջանական կողմը չի բացառում Հայաստանի հետ կապերի հետագա զարգացումը և ինչ-որ փուլում՝ նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։

Նա ասել էր, որ ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե արդյո՞ք հայկական կողմը ճիշտ կգնահատի ժամանակակից իրողությունները, կանի՞ ճիշտ եզրակացություններ, և կբացառվե՞ն ռևանշիզմի փորձերը:

Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է, որ հարցի  հասցեատերը  Երևանն է։ Նշում է, որ եթե խոսվում է հաշտության պայմանագրի մասին, ապա դրանում Ադրբեջանը պետք է հրաժարված լինի իր տարածքային ընդվզումներից։

«Օրինակ, ասում է՝ Երևանն  է ուզում, Զանգեզուրն է ուզում, Սևանն է ուզում։ Սա բարդ խնդիր է, ու  աշխատատար գործընթաց»,-ասում է Դավիթ Բաբայանը։

Խոսելով Ալիևի հայտարարության՝ Արցախի կարգավիճակին վերաբերող հատվածի մասին(Ալիևն ասել էր, թե Արցախի կարգավիճակի հարցը փակված է)՝ Դավիթ Բաբայանը նկատում է․ «Իհարկե, փակված է, սակայն այն համատեքստում, որ Արցախը  երբեք  չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Իրականում, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը համոզված է, որ Արցախի կարգավիճակի հարցը  փակված կլինի միայն այն ժամանակ, երբ հստակ լինի՝ Արցախը անկա՞խ պետություն է, թե՞ Հայաստանի մաս։

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+