Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր հյուրընկալվել է ականավոր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանին ու և նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչումն ու հուշամեդալը: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Հայկ Մարությանը:
«Համավարակի պատճառով մեր հետաձգված հանդիպումը շատ ջերմ անցավ: Մաեստրո Բալյանը, որն այս տարի նշում է իր ծննդյան 97-րդ տարեդարձը, մեզ վարակեց իր երիտասարդական ավյունով ու լավատեսությամբ: Երևանցիների անունից շնորհակալություն հայտնեցի Վարպետին՝ նաև մեր քաղաքի մշակութային դիմագիծը կերտած նրա ստեղծագործական հարուստ ժառանգության համար»,-նշել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







