Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:32

Պարեկային ծառայության 140 տրանսպորտային միջոցի համար 1,8 մլրդ դրամ հատկացվեց

Կառավարությունը հաստատեց ՀՀ 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումը, որը պայմանավորված է  ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության համար անհրաժեշտ պարեկային նշանակության ավտոտրանսպորտային միջոցների և այլ գույքի  ձեռք բերման  նպատակով  ֆինանսական միջոցներ նախատեսելու հանգամանքով։

Նախագծով 2021թ․ պետական բյուջեի «Այլ վարձատրություններ» հոդվածից առաջարկվում է նվազեցնել 32,4 մլն, դրամ, որը առաջարկվում է ուղղել նոր ստեղծվող պարկային ոստիկանության և օպերատիվ կառավարման կենտրոնի  շենքերի շինությունների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը և պարտադիր փորձաքննությանը:

Իսկ «Կառավարչական ծառայություններ» հոդվածի հատկացումները առաջարկվում է ավելացնել 1,55 մլն. դրամով, որը նախատեսվում է նշված շենքերի ու շինությունների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննությանը։ 

Ինչպես ներկայացրեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը՝ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն ծրագրային միջոցառումների համաձայն Երևան քաղաքում նոր ստեղծվող պարեկային ծառայության համար նախատեսվում է ձեռք բերել պարեկային նշանակության  150 ավտոտրանսպորտային միջոց։

2020 թվականի դեկտերմբերին մատակարարվել է 127.5 մլն․ դրամ ընդհանուր գումարով 10 ավտոտրանսպորտային միջոց, իսկ 140 միավորի մատակարարման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի մարտի 31-ը։   

Նախագծով նախատեսվում է ոստիկանությանը լրացուցիչ  հատկացնել նշված 140 ավտոտրանսպորտային միջոցի գնման՝ 1,8 մլրդ․ դրամ գումարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ պարեկային ոստիկանության ստեղծումը կսկսվի Երևանից, ապա կշարունակվի Շիրակի ու Լոռու, ապա արդեն մյուս բոլոր մարզերում:

«Նոր շունչ ու ազդակ կհաղորդվի ոստիկանության բարեփոխումների գործընթացին: Լինելու են նոր ավտոմեքենաներ, նոր դիզայն, լինելու է նոր բովանդակությամբ նոր ծառայություն: Սահմանվելու է ավելի բարձր աշխատավարձ: Հետևաբար ծառայության մեջ կներգրավվեն ոչ միայն ոստիկաններ, այլ նաև քաղաքացիական անձինք գործընթացի մեջ ներգրավվելու քայլ կկատարեն: Հուսով եմ՝ նոր ծառայության ներդրմամբ օրենքի ու օրինականության նկատմամբ նոր մշակույթ կձևավորի մայրաքաղաքում»,- ասաց վարչապետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+