Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:14

Զինծառայողների հիմնադրամը հիմնական ծրագրով սպասարկում է 1 528 ընտանիքի

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն» իր ստեղծման օրվանից մինչ այս պահը հիմնական ծրագրով սպասարկում է 1 528 ընտանիքի, որոնցից 1 111-ը՝ վերջին պատերազմից հետո:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանը: Նա տեղեկացրեց, որ հիմնադրամի ընդհանուր շահառուներին հատուցվել է 14 մլրդ դրամ, որից 12 միլիարդը անցյալ տարվա պատերազմից հետո: Ֆինանսական հատուցումը կատարվում է ինչպես միանվագ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով: Այս թվերն աճելու են, քանի որ 20 տարվա ամենամսյա աջակցության պարտավորվածություն կա:

«Հաշվի առնելով, որ ծանր վիրավորում ստացած զինծառայողները միայն որոշ ժամանակ անց են հաշմանդամության կարգ ստանում, քանզի մինչ այդ նրանք պետք է բուժվեն, ապաքինվեն, անցնեն փորձաքննություն և նոր միայն այդ կարգը ստանան, հետևաբար, այս նոր՝ «Կամուրջ» ծրագրով նրանք կարող են դիմել ֆինանսավորում ստանալու»,- ասաց Վարուժան Ավետիքյանը:

Մյուս՝ «Կամուրջ» ծրագիրն անհետ կորած զինծառայողներին է վերաբերվում: Վարուժան Ավետիքյանը նշեց, որ «անհայտ կորածն» իրավական կարգավիճակ է, որը տրվում է միայն դատարանով: Քանի որ դատարան դիմելը, դատարանի որոշում ստանալը ենթադրում է որոշակի ժամանակահատված, որոշում է կայացվել աջակցություն տրամադրել «Կամուրջ» ծրագրով: Ֆինանսական հատուցումը 6 ամսով է, մինչև հարցերը հստակեցվելը:

«Կամուրջ» ֆինանսավորմամբ հատուցում է տրամադրվել 803 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին՝ 6 ամսով, ամսական 300 հազար դրամի չափով: Այս ուղղությամբ ընդհանուր 365 մլն դրամի փոխհատուցում է տրվել:

Ինչ վերաբերում է ծանր վիրավորում ստացածներին, ապա ներկայում 55 նման զինծառայող է հատուցում ստացել: Ընդհանուր գումարը կազմում է 17 մլն դրամ: Վարուժան Ավետիքյանը նշեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ ծանր վիրավորում կամ խեղում ստացած զինծառայողներին կավելանան նաև նրանք, որոնք ստացել են 1-ին կամ 2-րդ կարգի քաղաքացիական հաշմանդամություն, բայց դեռ չեն ստացել զինհաշմանդամություն:

Հիմնադրամն իր ստեղծման օրվանից մինչ այսօր ստացել է շուրջ 32 մլրդ դրամ պարտադիր վճարների գծով գումար: Շուրջ 9 մլրդ դրամի չափով էլ նվիրաբերություն է ստացվել աշխարհի ավելի քան 60 երկրից: Վերջին պատերազմի սկզբից ի վեր հիմնադրամն ստացել է շուրջ 7,5 մլրդ դրամի նվիրաբերություն: Նվիրաբերությունների շուրջ 80 տոկոսը ստացվել է վերջին պատերազմից հետո:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+