Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 21:38
Շտապ Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա 49 րոպե առաջ

Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է իմանան, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու. Անդրանիկ Քոչարյան

Նախորդ օրը Ազատություն ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը պատասխանեց այս օրերին քննարկվող մի շարք հարցերի: Մասնավորապես, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը,  ըստ որի պատերազմի օրերին զրահաբաճկոնները ձեռք են բերվել բավական բարձր գնով՝ 600 դոլարով, Քոչարյանը նկատեց, թե եթե Սարգսյանը գտնում է, որ այդ գործարքում առկա են կոռուպցիոն տարրեր, ապա կարող է դիմել համապատասխան մարմիններին՝ պարզելու գնումների մանրամասները:

Ապա խոսք գնաց Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքների ժամանակ հնչեցվող հայտարարությունների մասին: Քոչարյանը նշեց, որ Վազգեն Մանուկյանն ամեն անգամ հանդես է գալիս նոր ոճի հայտարարություններով՝ մեկի ոտքերը ջարդել, մյուսի թևերը կոտրել, թե պիտի հատ-հատ գնան իմքայլական պատգամավորների հետևից: Քոչարյանը Վազգեն Մանուկյանին կոչ է անում ոչ թե ուրիշներին ուղարկել, այլ անձամբ գնալ, որպեսզի դուռը բացողները հասկանան, թե իրենց հետևից ով է եկել, ինչու է եկել, և ինչպես պաշտպանվել նրանցից:

Ապա նա անդրադարձավ Վազգեն Մանուկյանի այն հայտարարությանը, թե պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ գրավել կառավարական շենքերը: Հիշեցնելով նոյեմբերի 10-ին տեղի ունեցածը, ասաց, թե նման հայտարարություններ անելուց առաջ պետք է իմանալ, որ այդ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետական անվտանգության համակարգը մոնոպոլ իրավունք ունի կրակելու:  

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+