Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:28

Այսօր Պետոյի հիշատակի օրն է. նա ընկավ այն Քարվաճառում, որն առանց կրակոցի պետք է հանձնեինք. Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության ՊԲ լրատվության վարչության նախկին պետ Սենոր Հասրաթյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հերոսությունը մարդու գիտակցականի և գործնականում այն իմաստավորելու բացառիկ ընդունակության արգասիք է, որը ծնվում և հասունանում է համազգային նշանակության խնդիրների լուծման պահանջով:

Տկար ու անհույս է այն ժողովուրդը, որը չի տիրապետում բացառիկին հասնելու արվեստին և որի շարքերն աղքատ են հերոսանալու կամքով թրծված անհատներով… Սխրանքների կարող են գնալ շատերը, սակայն հերոսանում են եզակիները, քանզի հերոսանալ, լոկ չի նշանակում սխրագործել… Հերոսանալ, նախևառաջ նշանակում է գիտակցված պատասխանատվություն կրել այն ամեն կատարածի համար, որը բացի հաղթանակներ բերելուց, նաև սերունդներին սովորեցնում է, թե ինչպես կարելի է ապրել ու հարկ եղած դեպքում հանուն մարտընկերոջ մարտիրոսվել…

Հ.գ.- Այսօր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Պետրոս Ղևոնդյանի (Պետոյի) հիշատակի օրն է… Նրա, ով ուղիղ 27 տարի առաջ՝ վիրավոր զինակցի կյանքը փրկելու համար ընկավ Քարվաճառում… Այն Քարվաճառում, որն առանց կրակոցի պետք է հանձնեինք 2020թ. նոյեմբերի 25-ին…»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+