Հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, ենթադրաբար, անհետ կորած ադրբեջանցի քաղաքացիների 7 աճյուն: Այս մասին հաղորդում է Interfax-ը։
Գերատեսչության տվյալներով ՝ ադրբեջանական կողմն այդ ուղղությամբ աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ։
«Ուրբաթ օրը Ադրբեջանի ռազմական դատախազության, առողջապահության նախարարության Դատաբժշկական փորձաքննության և ախտաբանական անատոմիայի միավորման ներկայացուցիչների մասնակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ադրբեջանական կողմին է հանձնվել յոթ աճյուն, որոնք ենթադրաբար, ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին անհետ կորած Ադրբեջանի քաղաքացիներ են», — ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







