Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:44

Շվեդ խորհրդարանականները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Շվեդիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին արագացնել հայ ռազմագերիների վերադարձը: Այս մասին հայտնում է Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությունը:

Խորհրդարանական խմբի անդամներ Արին Կարապետը, Բյորն Սյոդերը և Ֆրեդրիկ Մալմը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ մտահոգություն են հայտնել Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման առնչությամբ: Նրանք ընդգծել են, որ այդ երկիրը քաղաքականացնում է մարդասիրական հարցը՝ միևնույն ժամանակ փորձելով արգելել միջազգային կազմակերպությունների, այդ թվում և ՄԱԿ-ի մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, ինչի հետևանքով խոչընդոտվում է ԼՂ ժողովրդին հումանիտար աջակցություն տրամադրելու հնարավորությունը:

Հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարության 8-րդ կետին՝ պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին «արագացնել մահացած անձանց աճյունների, ինչպես նաև ռազմագերիների ու գերիների փոխանակումը, դադարեցնել նրանց դեմ քրեական գործընթացներն ու ապահովել տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն»:

«Ռազմագերիների՝ առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը կլինի առաջին քայլերից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև վստահության վրա հիմնված մթնոլորտի վերականգնման ճանապարհին: Մենք նաև կոչ ենք անում Եվրամիության կառույցներին այս մարդասիրական հարցը մշտապես բարձրացնել Ադրբեջանի Հանրապետության հետ ներկա ու ապագա հարաբերությունների համատեքստում»,- ասվում է պատգամավորների հայտարարության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+