Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:04

Կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ այսօր խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում:  Նա իր խոսքում նախ անդրադարձել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի՝ Հայաստանի որդեգրած քաղաքականությանը, նշելով, որ բոլորը քննադատում էին իրենց, ասելով, որ այս իշխանությունն ի վիճակի չէ ճգնաժամային կառավարում իրականացնել, ի ցույց էին դնում այլ երկրների փորձը, թե ինչպես է պետք տանել պայքարը, իսկ իրենք պատասխանում էին, թե այս պատմությունն ավարտված չէ, և ժամանակը ցույց կտա՝ որքանով է կառավարության հակահամաճարակային պայքարն արդյունավետ, և այսօր ունենք մի իրավիճակ, որ պետք է մյուսներին ի ցույց դրվի, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ:

 

Ապա վարչապետն անդրադարձավ արցախյան պատերազմի հետևանքներին՝ նշելով.

«Կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր: Կարևոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որի միջազգային ճանաչումը եվրոպարտատոմսերի թողարկումն էր:    Ամենատեսանելի և շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարևոր ցուցիչ է: Այս թողարկումը հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի տնտեսական, ինչպես նաև քաղաքական ապագային»,-նշել է նա։ Վարչապետն ընդգծեց, որ Էկոնոմիկայի նախարարության դեակատարումն առանցքային է տնտեսության վերականգնման, ստեղծված իրավիճակից դուրս գալու առումով, ուստի այսօրվա հանդիպմանը պետք է քննարկեն իրենց առաջիկա անելիքները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+