Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:43

Պետք է գնանք բոլոր հարևանների հետ կոոպերացիա ունենալու ճանապարհով. Խաչատուր Սուքիասյան

Գործարար Խաչատուր Սուքիասյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում դրական գնահատականներ է հնչեցրել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին տեղի էր ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվել էր հայտարարություն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ:

«Մենք հիմա պետք է գնանք այն ճանապարհով, որ բոլոր հարևանների հետ կոոպերացիա ունենանք»,-հայտարարել է գործարարը: 

Դիտարկմանը, որ ապաշրջափակման առումով սկեպտիկները ավելի շատ են, նախ՝ Ադրբեջանը չի դադարեցնում թշնամական գործողությունները մեր նկատմամբ, երկրորդ՝ մենք տալիս ենք միջանցք, որը թուրքերի երազանքն ու, փաստորեն, նրանց երազանքը բավարարում ենք, նա արձագանքել է.

«Իսկ մեր երազանքը ո՞րն է, որ այսպես փակվա՞ծ մնանք: Ես չեմ պատկերացնում՝ ի՞նչ են ասում, ինձ համար դա աընդունելի է: Իսկ այն, որ ագրեսիվ վարքագիծ ունեն, կարծում եմ, եթե կա նման վարքագիծ, կամաց-կամաց կնվազի: Այդ ագրեսիան մեզ պետք չէ, մեզ պետք է կարգավորվել ու շատ հզոր բանակ ունենալ»:
Խաչատուր Սուքիասյանը հարցազրույցի ժամանակ նշել է նաև, որ չի բացառում իր մասնակցությունն ապագա ընտրություններին:

«Վերջերս մի հետաքրքիր հարցազրույց եմ լսել: Խոսքը Բորիս Ելցինի կնոջ՝ Նաինա  Ելցինայի հարցարույցի մասին է: Նա ասաց՝ Ելցինի առողջականվիճակը շատ վատ էր, չէր ուզում մասնակցել երկրորդ փուլին, բայց երբ տեսավ, որ  Ռուսաստանի Դաշնությանն ուղղված վտանգ կար և Զուգիանովը կարող էր ընտրվել, նա անպայման իր մեջ ուժ գտավ և իր առողջության հաշվին գնաց 2-րդ ընտրության: Հետո, գիտեք՝ այն հանձնեց Վլադիմիր Պուտինին: Հայաստանում շատ մարդիկ եթե տեսնեն, որ Հայաստանում վտանգ կա, նրանք նույնպես կակտիվանան: Նրանցից մեկն էլ ես եմ»,-ընդգծել է գործարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+