Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորվել են պատերազմի ընթացքում սփյուռքի ակտիվ աջակցությունը, ինչպես նաև դրա շարունակականությունը բանակաշինության գործում:
Գլխավոր հանձնակատարը և Պաշտպանության նախարարը համաձայնության եկան միահամուռ ուժերով հայրենիքի ռազմարդյունաբերության զարգացման գործընթացում ներգրավել սփյուռքի գիտական, տեխնիկական և մասնագիտական ներուժը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







