Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:21

Ռուսաստանն ու Իրանը շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմամբ․ Լավրով

Այսօր արդիական թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման ապահովումն է։ Ռուսաստանն ու Իրանն անկեղծորեն շահագրգռված են, որպեսզի բոլոր կողմերը կատարեն իրենց պարտավորությունները, որոնք ամրագրված են ստորագրված եռակողմ հայտարարությունում։

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը։

Իրանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՌԴ նախագահին և Ռուսաստանի արտգործնախարարին, որոնց ջանքերի շնորհիվ վերջ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Մեր ընդհանուր մտահոգությունն այն էր, որ այդ պատերազմական գործողությունները տեղի էին ունենում մեր երկրի սահմանների մոտ։ Կարծում եմ՝ կարելի է այդ հակամարտությունը վերածել մեզ համար ինչ-որ ընդհանուր նոր հնարավորության։ Հենց դրա հետ է կապված իմ տարածաշրջանային այցի նպատակներից մեկը, այն է՝ մշակել այն հնարավորությունները, որոնք բխում են ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունից», — ասել Է Իրանի ԱԳ նախարարը։ 

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մոսկվա է մեկնել Ադրբեջան այցից հետո։ Իրանի ԱԳ նախարարը հաջորդիվ կայցելի նաև Հայաստան, Վրաստան և Թուրքիա։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+