Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:19

«Ամեն ինչ դեռ առջևում է». Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնից

«Ամեն ինչ դեռ առջևում է».  Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնից

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը դուրս է եկել ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնից: Այս մասին նա տեղեկացրել է իր facebook-յան էջում: 

«Այսօրվա հերթը ոստիկանության կենտրոնի բաժինն էր, դուրս եկա։ Ամեն ինչ դեռ առջևում է»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը գրել է, որ ««Արժանապատվության ավտոերթին» մասնակցության համար ապօրինաբար ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը»։

«Հայրենիքի փրկության շարժումը» ևս անդրադարձել է այսօրվա աավտոերթին, մասնավորապես, ընդգծելով նաև, որ ավտոերթն ավարտվել է Հանրապետության հրապարակում:

«Ճանապարհային ոստիկանությունն անհեթեթ պատճառաբանություններով կանգնեցրեց որոշ ավտոմեքենաներ՝ թույլ չտալով մասնակցել ավտոերթին, այնուհետև ավտոմեքենաների վարորդներին սկսեցին տուգանել։ Հանրապետության հրապարակում ոստիկանությունը խոչընդոտեց քաղաքացիների ակցիան»,-ասված է «Հայրենիքի փրկության շարժման» հայտարարության մեջ:

Հիշեցնենք նաև, որ այսօր մայրքաղաքում ընդդիմությունը կրկին ավտոերթ էր կազմակերպել, որն ավարտվեց Հանրապետության հրապարակում: Պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն  է: Հավելենք նաև, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո Երևանում և հանրապետության այլ քաղաքներում հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում: Ձևավորված «Հայրենիքի փրկության շարժման» պահանջը  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Շարժման Ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+