Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:13

Բացարձակ անթույլատրելի է. ՄԻՊ-ը՝ Ադրբեջանում երկու լիբանանահայերի նկատմամբ հարուցված քրգործի մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Շանթ հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Ադրբեջանում գերեվարված Լիբանանի երկու հայազգի քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործին՝ մի շարք հոդվածներով:

Նշենք, որ հոդվածները վերաբերում են «սահմանը ապօրինի հատելուն», «կրոնական  թշնամանք տարածելուն», ինչպես նաև «կազմակերպված խմբի կամ հանցավոր համաագործության կերպով ահաբեկչություն կատարելուն»:

ՀՀ ՄԻՊ-ը, մասնավորապես, ընդգծել է. «Սրանք, իհարկե, Ադրբեջանի միասնական քաղաքականության շղթայի տարբեր մասերն են: Նրանք մեր մյուս  տղաների նկատմամբ ևս քրեական գործեր են հարուցել և այս ամենը հենց նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել: Սրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են: Նրանք իրավունք չունեն այդպիսի քայլեր ձեռնարկել, այն էլ՝ այդ հոդվածներով: Սա բացարձակ անթույլատրելի է: Միջազգային իրավունքում կարևորագույն ավտոմատ գործող կանոն կա. պատերազմական գործողություններից հետո գերեվարված անձինք պարտադիր պետք է վերադարձվեն: Ադրբեջանցիները, չարաշահելով իրավական գործընթաները, մեր տղաներին որպես իբրև հանցանք կատարած անձանց են ներկայացնում»:  

Հիշեցնենք, որ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Արցախում ռազմական գործողություններին մասնակցած Լիբանանի երկու հայազգի քաղաքացիներ Հակոբ Թերզյանի և Հակոբ Հաջիրյանի նկատմամբ: Վերջիններս ադրբեջանական կողմում հայտնված գերիների թվում են:  Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել տվյալ երկրի Քրեական օրենսգրքի 4 հոդվածներով: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել էր հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+