Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:35

Ավելի քան 95,000 քաղաքացի է վերադարձել Արցախ․ Մ․ Առաքելյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել է Արցախում սոցիալական ուղղվածության ծրագրերի իրակացման ընթացքը՝ անդրադառնալով նաև Հայաստանում ժամանակավորապես բնակվող արցախցիների խնդիրներին։

«Արցախահայության աջակցության ծրագրերի մեջ ժամանավոր աշխատանքի ապահովման երկու ծրագիր կա, որը նախարարության գործող զբաղվածության ծրագրերի շրջանակում է իրականացվում»,-նշել է Առաքելյանը՝ հավելելով, որ այդ ծրագիրն իրականացվում է բացառապես այն արցախցիների համար, որոնք հայտնվել են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում։

«Այդ ծրագրերը ընդհամենը երեք ամիս ժամկետով են, այն քաղաքացիներին  է վերաբերում, որոնք օգտվում են աջակցության այն ծրագրերից, որով ֆիքսվում է նրանց առնվազն մի քանի ամիս ՀՀ-ում գտնվելը, և այն ծրագրերը, որոնք կառավարությունը իրականացրել է նաև Արցախի  մեր գործընկերների գործուն ջանքերի արդյունքում»,-նշեց նախարարը՝ հավելելով, որ այս պահին կարող ենք արձանագրել, որ ավելի քան 95 000 արցախցի վերադարձել է մշտական բնակության վայրեր, ինչը 2 ամսվա համար մեծ ձեռքբերում է։

«Այս պահին ՀՀ-ում գտնվում են այն քաղաքացիները, որ կորցրել են իրենց բնակարանները,  և որոնց համար փուլ առ փուլ կիրականացվեն վերաբնակեցման աշխատանքներ, հնարավորության դեպքում կիրականացվի նաև նրանց վերադարձն Արցախ»,-մանրամասնեց Առաքելյանը։

Նախարարը հավելեց, որ Արցախում ազատ կացարաններ չկան։ «Ընդ որում, մի քանի հազար քաղաքացիներ, որ կորցրել են իրենց բնակարանները, այդ ծրագրերի շրջանակում մի մասը վերադաձել է Արցախ, և վարձակալական հիմունքներով շարունակում է բնակվել Արցախում»,-նշեց Առաքելյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+