Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:39

Հորդորեք կառավարության անդամներին իրենց արտահայտություններում ճիշտ բառապաշար օգտագործեն․ Սիմոնյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են կառավարության, իշխող քաղաքական ուժի անդամներն իրենց արտահայտություններում անթույլատրելի բառապաշար օգտագործում, ինչը հակասում է Կառավարության կողմից Ադրբեջանի՝ հակահայ գործունեության դեմ սկսված իրավական գործընթացներին։

Նա անընդունելի համարեց համակեցության պայմանների մասին Կառավարության ներկայացուցիչների հայտարարությունները, երբ որ թշնամի պետությունը հայատյացություն է քարզում։ «Այս պայմաններում մեր կողմից բարեկամական հարաբերություններ սկսելը հակասում է մեր կողմից ռասսայական խտրականության կոնվենցիայի շրջանակում նախաձեռնված գործընթացին։ Նրանք, ովքեր շահագրգիռ են տնտեսական զարգացման հարցերում, հորդորեք, որ իրենց բառապաշարում ճիշտ մտքեր օգտագործեն»,-նշեց Սիմոնյանը՝ ԱՆ նախարար Ռուստամ Բադասյանին ուղղված իր հարցում։ Բադասյանը նշեց, որ չի կարծում, որ տրանսպորտային ուղիների շրջափակումը որևէ իրավական գործընթացի հարցով սահմափակող դեր կունենա։

Շարունակելով իր խոսքը՝ Սիմոնյանն ընդգծեց, որ միջազգային հանցագործություն կատարած անձնաց հետ բարեկամական հարաբերություններ սկսելն անհնար է։ Նա հույս հայտնեց, որ Կառավարությունն անհրաժեշտ գործընթաց կսկսի միջազգային ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։

Բադասյանը նշեց, որ կառավարությունը բոլոր անհրաժեշտ կոնվեցիոն գործիքներն օգտագործում  է ՀՀ շահերը ներկայացնելու գործում։ «Սա կարևոր է արձանագրել, քանի որ քարոզչություն է գնում՝ ներկայացնելու կառավարության անգործությունը»,-ընդգծեց նա։  Միջազգային ահաբեկչության ֆինանսավորման հարցի հետ կապված էլ հայտնեց, որ իրավասու մարմինը Կենտրոնական բանկն-ն է, և համապատասխան միջոցառումներն իրականացվել են դեռևս անցած տարի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+