Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:05

Նախարարը արցախահայության աջակցության ծրագրերի մասին տեղեկություններ ու պարզաբանումներ է ներկայացրել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը արցախահայության աջակցության ծրագրերի մասին տեղեկություններ ու պարզաբանումներ է ներկայացրել։

Այսպես, նա հայտնել է․

• Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրի (68.000 դրամ+15.000 դրամ սեփականություն չունենալու դեպքում) պոտենցիալ շահառուների 99 տոկոսի դիմումները հաստատվել են, որոնցից 86 տոկոսը փաստացի ստացել է աջակցության գումարները։

• Որոշ քաղաքացիների դիմումների մերժումների մասով առկա են դժգոհություններ, քանի որ այդ անձինք թեև իրակավան տեսանկյունից չեն համապատասխանում պահանջներին, սակայն փաստացի առկա են հիմնավորումներ շահառու հանդիսանալու համար։ Այդ կապակցությամբ, Կառավարության որոշմամբ կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ Արցախի կառավարության կողմից տրամադրված հիմնավորումները հիմք կհանդիսանան շահառու համարվելու և աջակցություն ստանալու համար։

• Առաջիկա օրերին առկա մերժված հայտերը, ինչպես նաև այն հայտերը, որոնք ծրագրային պատճառներով հնարավոր չի եղել դիտարկել, կդիտարկվեն մեկ անգամ ևս։

• Դիմումների ընդունման ժամկետը դեկտեմբերի 20-ի փոխարեն երկարաձգվել է մինչև հունվարի 11-ը։

• Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագրի մասով (300.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) պոտենցիալ շահառուների 90 տոկոսը դիմել է, որոնց դիմումները դիտարկվում են Արցախի կառավարության կողմից, և արդեն այսօրվանից որոշ քաղաքացիներ ստացել են աջակցության գումարները։

• Այս ծրագրի մասով նույնպես դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև հունվարի 11-ը։

• Այս ծրագրի մասով նույնպես անհատական հիմնավորումները հիմք կհանդիսանան շահառու դառնալու համար։

• Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների աջակցության ծրագրի (250.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) դիմումները կսկսվեն ընդունվել հաջորդ շաբաթվանից։

• Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և վիրավորներներին աջակցության ծրագրի (1-5 մլն դրամ) դիմումներն արդեն ընդունվում են։

• Հայաստանում գտնվող արցախցիներին աշխատանքային փորձ ձեռքբերելու համար աջակցության միջոցառումը կմեկնարկի հունվարից։

• Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավոր զբաղվածության (համայքներում աշխատանքի) աջակցության միջոցառումը կմեկնարկի հունվարից։

• Հայաստանում և Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման (յուրաքանչյուր չափահաս անձի գծով 30.000 դրամ Հայաստանում և 45.000 դրամ Արցախում) դիմումների ընդունումը կսկսվի դեկտեմբերի 25-ից, դեկտեմբեր ամսվա համար վճարումները կիրականացվեն հունվարից։

Նախարարը հայցել է բոլոր այն արցախցիների ներողամտությունը, ովքեր դեռ չեն ստացել աջակցությունները կամ այդ ընթացքում բախվել են անհարմարությունների։

«Նախարարության համար յուրաքանչյուր քաղաքացի մեր անհատական հոգածության ներքո է։

Վստահեցում եմ, որ աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է պետության աջակցությունը՝ քաղաքացու նկատմամբ մեր անհատական պատասխանատվության շրջանակում»,-վստահեցրել է Առաքելյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+